“Ամենավատի (մահվան) հետ հաշտվելով, նրան սարսափելի չհամարելով` դու հաղթում ես նրան և նրա պատճառած ահն ու տհաճությունը միանգամայն ոչնչացնում ես:” DeathVictoryExile Book:Խոսե՛ք, Նամակներ Source: Խոսե՛ք, Նամակներ
“Ամեն մի քաղաքացի պետք է ընտելանա մահն արհամարհելու մտքին և չպետք է ստրկանա ապրելու բնաղդին. բարոյական սկզբունքները այնքան ուժեղ պետք է լինեն, որ հարկավոր դեպքում ճնշեն բնազդական մղումները:” LifeMoralsDeath And Dying Book:Խոսե՛ք, Նամակներ Source: Խոսե՛ք, Նամակներ
“Եթե մարդ ուզում է հոգեկան հանգստություն, խաղաղություն ունենալ, պետք է նախ և առաջ մահվան մտքի հետ բարեկամանա. դեպի այդ երևույթն անտարբեր դառնա: Ամեն գնով ապրելու ցանկությունը մարդուն շատ սխալներ կատարելու պատճառ է դառնում: Ես այժմ ինձ անսահման հանգիստ և խաղաղ եմ զգում, որովհետև մահվան գաղափարը չնչին բան է դարձել ինձ համար: Դրա ստրակցնող ազդեցությունից պետք է դուրս գալ. սիրելիս, սա հուսահատություն չի, այլ շատ ավելի բարձր և բարոյական տեսակի կյանք:” DeathExileLetter Book:Խոսե՛ք, Նամակներ Source: Խոսե՛ք, Նամակներ